Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

12:01, 3 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

 Նշվում է, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am