2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս

12:42, 30 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: 2022 թվականի համար մեր բյուջեի առանձնահտուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բաձր մակարդակ: Որոշ կարծիքներով դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, այն մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասաց  Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցանիշը կատարյալ չէ, սակայն նախորդ տարիների համեմատ փոփոխություններ կան:


© 2009 ARMENPRESS.am