Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կբացի

16:20, 29 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

«Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am