Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ «երկաթե վարագույրին»․ Մարիա Զախարովա

21:41, 28 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր չէ Արևմուտքի հետ հարաբերություններում վերադառնալ «երկաթե վարագույրին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա «երկաթե վարագույրին» Արևմուտքի հետ հարաբերություններում, Զախարովան պատասխանել է. «Մենք՝ ոչ»։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am