Հայկ Մարությանը և «Իմ քայլը» խմբակցության ևս երեք անդամ մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

11:22, 28 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստին այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Նա շարունակելու է ավագանու անդամի իր լիազորությունները և  համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքը:

 


© 2009 ARMENPRESS.am