«Ռոսկոսմոս»-ը և ՆԱՍԱ-ն 2022-2024 թթ. ծրագրում են տարեկան մեկ համատեղ թռիչք իրականացնել

20:11, 27 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոսմոս»-ը ծրագրում է 2022-2024 թվականների ընթացքում ՆԱՍԱ-ի հետ տարեկան մեկական համատեղ թռիչք իրականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է New York Times-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե առաջիկա համաձայնագրով քանի թռիչք է ծրագրվում իրականացնել՝ Ռոգոզինն ասել է. «Տարեկան առնվազն մեկ ինտեգրացված թռիչք»:

 

 


© 2009 ARMENPRESS.am