Վարչապետն այցելել է Սահմանադրական դատարան

18:43, 27 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան՝ հանդիպել է ՍԴ դատավորներին: Քննարկմանը մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՍԴ դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են ժողովրդավարական ինտիտուտների զարգացմանն ու ամրապնդամը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am