Ստամբուլում օտարերկրացի ահաբեկիչներ են ձերբակալվել

15:31, 25 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սաբահ» պարբերականը:

Նշվում է, որ ձերբակալված անձինք ահաբեկչություններ են նախապատրաստել:

Թե ինչ ազգի ներկայացուցիչներ են օտարերկրացիները, դեռևս չի հաղորդվում:


© 2009 ARMENPRESS.am