«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը

11:00, 23 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն են տարածել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն:

«Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- նշված է հայտարարության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am