Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնվել են ՀՀ ոստիկանության պետի պատվոգրերը

19:46, 22 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության վարչական շենքում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում է եղել  Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանը ոստիկանության հետ սերտ համագործակցելու, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած զգալի օգնության և աջակցության համար հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնել է Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կողմից տրված պատվոգրերը։

«Ե՛վ Վարդան Տողանյանը, և՛ Էդգար Արևշատյանը իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ դժվարին պահին հայրենակիցներին թիկունք լինելու համար՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը լավ օրինակ է ողջ հայության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


© 2009 ARMENPRESS.am