ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Աֆղանստանին աջակցություն տրամադրելու բանաձև է ընդունել

19:10, 22 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը թույլ է տալիս սառեցված ֆինանսական ակտիվներից գումար հատկացնել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ի աջակցություն բանաձևի են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:

 


© 2009 ARMENPRESS.am