Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը

13:52, 20 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Միջոցառումը գլխավորելու են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Համաժողովի առաջին օրը նախատեսվում են երկու երկրների փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի հանդիպումներ ածխաջրածինների և նավթաքիմիայի, էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներից:

Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում երկու երկրների միջև։


© 2009 ARMENPRESS.am