Արցախում բջջային կապի խափանումներ են. պատճառն Ադրբեջանի գործողություններն են

12:43, 17 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում բջջային կապի խափանումներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ խափանումները պայմանավորված են Ադրբեջանի կողմից հաճախականությունների խլացմամբ:

«Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»,-ասված է նախարարության հաղորդագրությունում։


© 2009 ARMENPRESS.am