Կվճարվեն Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձներն ու նպաստները

16:00, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ է արել նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում:

Արդյունքում, կվճարվեն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձներն ու 18 աշխատակցի չվճարված նպաստները:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am