«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել

21:43, 15 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի ավագանու մեծամասնությունը կազմող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաջողվել է հավաքել ավագանու անդամների՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ 33-ից ավելի ստորագրություններ:

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Մարությանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը: «Իմ քայլը» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների ավելի քան 81 տոկոսը:

 


© 2009 ARMENPRESS.am