ԱՄՆ-ն ԱՄԷ կուղարկի պատվիրակություն՝ Իրանի հետ առեւտրից Էմիրություններին նախազգուշացնելու համար. WSJ

16:28, 9 Դեկտեմբեր, 2021



ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն Արաբական Միացյալ Էմիրություններ կուղարկի բարձրաստիճան անձանց պատվիրակություն, որպեսզի Էմիրությունների գործարարությանը նախազգուշացնի այն ռիսկի մասին, որն իրենց ենթարկում են ընկերություններն Իրանի հետ առեւտրի պատճառով, որը հայտնվել Է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո՝ միջուկային գործարքից Թեհրանի հետ կանգնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ ֆինանսների նախարարությունը:

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը կնախազգուշացնի, որ երկիրն արձանագրում Է «գործարքավարություններ, որոնք հակասում են սահմանված պատժամիջոցներին»: Նրանք հավելել են, որ այն բանկերն ու ընկերությունները, որոնք կշարունակեն առեւտրական գործառնություններ իրականացնել Իրանի հետ հակառակ պատժամիջոցների, «իրեց կենթարկեն վիթխարի ռիսկի»:

Ինչպես նշում Է հրատարակությունը, պատվիրակության կազմում ԱՄԷ կմեկնի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների նկատմամբ վերահսկողության վարչության տնօրեն Անդրեա Գացկին: Պատվիրակությունը կհանդիպի նավթաքիմիական ընկերությունների, մասնավոր ֆիրմաների եւ բանկերի ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am