Արման Սարգսյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են մինչև տարեվերջ առաջնագծի կահավորումն ավարտելու համար

16:25, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանն ասաց, որ սահմանին մոդուլային տնակներ են տեղադրել, որոնք հնարավորություն են տալիս զինվորներին՝ հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու համար:

«Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,-ընդգծեց Սարգսյանը:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սահմանները պաշտպանվում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ Զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործով ապացուցեցին:

 


© 2009 ARMENPRESS.am