Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

14:51, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  թուրքական TRT-ն:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը  քննարկել են Թուրքիա-Իրան հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող  զարգացումներին վերաբերող հարցեր։


© 2009 ARMENPRESS.am