ԳԴՀ-ն 2021 թվականին 10 տարում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ բյուջե կմուծի ավելի քան 400 մլն եվրո. DPA

12:42, 9 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ընթացիկ տարում ավելի քան մեկ տասնամայկի ընթացքում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ բյուջե կմուծի 400 միլիոն եվոյից ավելի գումար: Այդ մասին ասված Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պաշտպանության նախարարության պատասխանում Բունդեսթագում Ձախ կուսակցությունից պատգամավոր Սեւիմ Դագդելենի համապատսխան հարցմանը, պատասխան, որն ստացվել Է DPA գործակալությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բաժինը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունները հատկացնում են ինչպես քաղաքացիական, այնպես Էլ ռազմական բյուջի ֆինանսավորմանը, որոշվում Է հատուկ բանաձեւով, որը հիմնված Է երկրի համախառն ազգային արդյունքի վրա: Ինչպես դեկտեմբերի 9-ին հաղորդում Է գործակալությունը, ներկայումս ԳԴՀ-ն վճարում Է ՆԱՏՕ-ի ծախսերի 16,34 տոկոսը, որոնք հասնում են շուրջ 2,581 միլիարդ եվրոյի: Այսպիսով՝ 2021 թվականին այն գումարը, որը Գերմանիան պետք Է մուծի դաշինքի համատեղ բյուջե, կազմում Է շուրջ 421 միլիոն երվո: Համեմատության համար նշենք. անցյալ տարի այս ցուցանիշը հավասար Էր 390 միլիոն եվրոյի, իսկ 2010 թվականին ԳԴՀ-ն 441 միլիոն եվրո Է ծախսել Հյուսիսատլանտյան դաշինքի ֆինանսավորման համար: ՆԱՏՕ-ի բյուջեն բաղկացած Է երկու հիմնական մասից՝ ռազմական եւ քաղաքացիական ծախսեր:

Հոկտեմբերի սկզբին Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ դաշինքի ղեկավարները նոր ռազմավարական հայեցակարգը կհաստատեն 2022 թվականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Ըստ որում նա նշել Է, որ փաստաթղթում կընդգծվի պաշտպանական ծախսերի, նոր սպառազինությունների գնման լրացուցիչ ներդրումների ավելացման կարեւորությունը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am