Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 300 դեպք. մահացել է 19 քաղաքացի

11:13, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 768 դեպք, որից 323 հազար 116-ը`առողջացած, 7747-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7741 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք, առողջացել է 202 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 427 հազար 511-ի:


© 2009 ARMENPRESS.am