Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում  

10:45, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` hայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դեկտեմբերի 11-ին կանցկացնի իր երկրորդ մենամարտը: ԱՄՆ Քարսոն քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում կմրցի ամերիկացի Նիկ Ջոնսի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում Գուրգեն Հովհաննիսյանն իր առաջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 18-ին՝ հաղթելով Ջեյվոն Դաֆնեյին:


© 2009 ARMENPRESS.am