«Բարսելոնա»-ն 2003 թվականից ի վեր առաջին անգամ դուրս չեկավ ՉԼ խմբային փուլից   

10:36, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն 2003/04 մրցաշրջանի առաջին անգամ չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնա»-ն 0:3 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիա»-ին: «Բարսելոնա»-ն խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: E խմբից ՉԼ 1/8 եզրափակիչ դուրս եկան Մյունխենի «Բավարիա»-ն և պորտուգալական «Բենֆիկա»-ն:

Վերջին անգամ «Բարսելոնա»-ն խմբային փուլից դուրս չէր եկել 2003 թվականին:


© 2009 ARMENPRESS.am