Սլովակիայում սահմանափակումները կթուլացվեն կորոնավիրուսից ապաքինված կամ պատվաստված քաղաքացիների համար

21:32, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում, որտեղ կորոնավիրուսի հետևանքով հայտարարված է համազգային լոքդաուն և արտակարգ դրություն, իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 10-ից թուլացնել սոցիալական սահմանափակումները կորոնավիրուսի դեմ պատվաստված, ինչպես նաև ապաքինված քաղաքացիների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, պատվաստվածների, ինչպես նաև ապաքինված քաղաքացիների համար բացվելու են բոլոր խանութները և տաճարները, որտեղ նրանք կարող են այցելել՝ 2 մետր սոցիալական հեռավորություն պահելու պայմանով: Պատվաստումներից հրաժարված անձինք կկարողանան գնումներ կատարել միայն դեղատներից և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներից:


© 2009 ARMENPRESS.am