Հունաստանի վարչապետը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է պատմությունն ու աշխարհագրությունը խեղաթյուրելու Թուրքիայի փորձերի մասին

21:15, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խախտում է միջազգային իրավունքն ու խաթարում է կայունությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարությունների ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային իրադարձություններ, այն, ինչ տեղի է ունենում Արևելյան Միջերկրածովյան շրջանում: Ես շատ անկեղծ եղա զրուցակցիս հետ և տեղեկացրի նրան, որ, ցավոք, Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս հրահրող հռետորաբանությամբ, խեղաթյուրում է պատմությունն ու աշխարհագրությունը, այլև ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք խախտում են միջազգային իրավունքն ու ական են դնում տարածաշրջանում կայունության տակ»,- ասել է Միցոտակիսը:

Անդրադառնալով կիպրական հարցին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետևողական ու կառուցողական դիրքորոշման համար: «Ինչ վերաբերում է Վարոշա քաղաքացին, ապա ես ընդգծել եմ, որ եթե Թուրքիան շարունակի կյանքի կոչել իր հայտարարությունները փակ քաղաքի բնակեցման վերաբերյալ, ապա, ցավոք սրտի, այդպիսով նա կփակի  այս հարցով առաջընթացի բոլոր հեռանկարները»,- ասել է Հունաստանի վարչապետը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am