ՄԱԿ-ի յոթ խաղաղապահ է զոհվել Մալիում պայթյունի հետևանքով

20:16, 8 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելության մասնակից յոթ խաղաղապահ զոհվել է ինքնաշեն ռումբի պայթելու հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայթյունի հետևանքով ևս երեքը ծանր վնասվածքներ են ստացել:

Միջադեպի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 


© 2009 ARMENPRESS.am