Կարլսեն-Նեպոմնյաշչի չեմպիոնական մրցախաղի 10-րդ պարտիան ավարտվոց ոչ-ոքի

19:58, 8 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 10-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   Դուբայում ընթացող աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 10-րդ պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերներ Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ աշխարհի գործող չեմպիոն Կարլսենն ունի 6,5, իսկ Յան Նեպոմնյաշչին` 3,5 միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այնբաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր,կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողըկստանա 2 միլիոն եվրո:


© 2009 ARMENPRESS.am