Պուտինը Բայդենի հետ զրույցը առարկայական ու կառուցողական է որակել

18:33, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ զրույցը բաց, առարկայական և կառուցողական է անվանել՝ կարևորելով երկխոսության շարունակականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը նշել է, որ Բայդենի հետ համակարծիք են եղել այն հարցում, որ երկրները պետք է շարունակեն երկխոսությունը կիբերանվտանգության հարցում:

«Ռուսաստանը բառացիորեն մի քանի օրվա, շաբաթվա ընթացքում կնախապատրաստի և ԱՄՆ-ին կհանձնի անվտանգության հարցերով իր առաջարկները»,- հայտնել է Պուտինը:

 


© 2009 ARMENPRESS.am