Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են ՀՀ ՊՆ N զորամասի ջրատար մեքենայի ուղղությամբ

18:33, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 


© 2009 ARMENPRESS.am