Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով

17:37, 8 Դեկտեմբեր, 2021



ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են եւս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի եւս մեկ անգամ արդյունավետորեն զրուցել: Սակայն, հավանաբար, դա կլինի հեռավար շփում»,-Պեսկովն ասել Է «Հինգերորդ ալիքի» հետ զրուցելիս:

Պուտինը եւ Բայդենը նախօրյակին բանակցություններ են անցկացրել տեսակապով: Բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել՝ օպերատիվ կերպով շփումներ ձեռնարկել զգայուն հարցերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am