Արցախի կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրերը

16:09, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել խորհրդարան՝ քննարկման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում 2022 թվականից Ամանորն ու Սուրբ ծննդյան տոները դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը նշվելու են որպես ոչ աշխատանքային օրեր:

Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am