Բայդենը Պուտինի հետ բանակցության արդյունքները կքննարկի եվրոպական առաջնորդների հետ

21:12, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար բանակցություններից հետո դրանց արդյունքները կքննարկի Մեծ Բրիտանիայի և եվրոպական երկրների ղեկավարների հետ բարձրագույն մակարդակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Բլումբերգ լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ի հեռավար բանակցությունների ընթացքում քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմանները և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը անվտանգության երաշխիքների վերաբերյալ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am