Մահացել Է «Մի» ուղղաթիռների փորձարկիչ օդաչու Գուրգեն Կարապետյանը

13:31, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել Է Միխայիլ Միլի անվան կոնստրուկտորական բյուրոյի փորձարկիչ օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերությունում:

«Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերությունը խորին ցավակցությոն Է հայտնում հարազատներին եւ մերձավորներին Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության վաստակավոր փորձարկիչ օդաչու, թռիչքների անվտանգության հարցերով «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Գուրգեն Ռուբենի Կարապետյանի մահվան կապակցությամբ»,- հաղորդել են մամուլի ծառայությունում:


© 2009 ARMENPRESS.am