Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից

12:55, 7 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը դեկտեմաբերի 7-ին բորսակայան սակարկությունների բացմանը կրկին բարձրացել Է հազար խորանարդ մետի դիմաց 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1104 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակի փակման գնի համեմատությամբ կազմում Է շուրջ 5 տոկոս: Ավելի վաղ «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել Է, որ մայր ընկերությունն առաջիկա ամիսներին  Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարի շրջանում կայուն չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am