Պատմության հետագծով

09:00, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ` էպիկենտրոնում 9 բալ ուժգնությամբ (ըստ MSK-64 12 բալանոց սանդղակի)։ Մոտավորապես 30 000 մարդ զոհվեց։ Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ՝ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

-1925 թ. դեկտեմբերի 7-ին ծնվել է Ռաֆայել Ավագյանը՝ հայ թարգմանիչ:

-1971 թ. դեկտեմբերի 7-ին ծնվել է Վլադիմիր Հակոբյանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2021-ից ներկայացնող հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ 2011 թ. աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող եւ Համաշխարհային շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008 եւ 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։

-1598 թ. դեկտեմբերի 7-ին ծնվել է Լորենցո Բերնինին՝ իտալացի նշանավոր քանդակագործ եւ ճարտարապետ (մահ.՝ 1680 թ.):

-1787 թ. դեկտեմբերի 7-ին Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։

-1845 թ. դեկտեմբերի 7-ին մահացել է Ռուստամ Ռազան՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծնվ.՝ 1780 թ.)։

-1928 թ. դեկտեմբերի 7-ին ծնվել է Նոամ Չոմսկին՝ ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ:

-1941 թ. դեկտեմբերի 7-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Փերլ Հարբոր ամերիկյան բազայի վրա: Այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

-1943 թ. դեկտեմբերի 7-ին ընդունվեց Լիբանանի դրոշը։

-1944 թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

Ա. Հ.   


© 2009 ARMENPRESS.am