Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Քաթար

18:09, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի հետ Դոհայում են գտնվում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, Նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը, կրոնական հարցերի դեպարտամենտի ղեկավար Ալի Էրբաշը։

Նշվում է, որ առաջնորդների մակարդակով հանդիպմանը  քննարկվելու է  Թուրքիա-Քաթար հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև  տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Աֆղանստանի, Սիրիայի եւ Լիբիայի շուրջ։

Տեղի է ունենալու նաև Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպումը, որը նախագահելու են Էրդողանն ու Ալ Սանին:

Հանդիպման շրջանակներում ստորագրվելու են  տարբեր պայմանագրեր։

Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական կոմիտեի  նիստերի արդյունքում, որոնցից առաջինը կայացել է 2015 թվականին երկու երկրների միջեւ ստորագրվել են 62 համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առեւտրից էներգետիկա, պաշտպանությունից մինչեւ արդյունաբերություն։

 

 


© 2009 ARMENPRESS.am