Տեղի Է ունեցել Ավստրիայի նոր կանցլերի պաշտոնակալման արարողությունը

17:28, 6 Դեկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը դեկտեմբերի 6-ին վարել Է նոր կանցլեր Կառլ Նեհամերի պաշտոնակալման արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արարողությունն անցկացվել Է դեկտեմբերի 6-ին դաշնային նախագահի դիվանատանը:

Դեկտեմբերի 3-ին Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Նեհամերը հայտարարել Է, որ միաձայն նշանակվել Է Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ եւ միաժամանակ երկրի նոր կանցլերի պաշտոնի թեկնածու: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ նախօրյակին Սեբաստիան Կուրցը, որը 2017 թվականից զբաղեցնում Էր ԱԺԿ-ի նախագահի պաշտոնը, հայտարարեց, որ վայր Է դնում իր լիազորությունները: Հոկտեմբեր ամսին նա կանցլերի պաշտոնը թողել Էր հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին: Քաղաքական գործիչը նշել Է, որ դեկտեմբերի 3-ին իր լիազորությունները կփոխանցի ԱԺԿ-ի ղեկավարին:

Կուրցի հայտարարությունից անմիջապես հետո Ավստրիայի ներկայիս կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարեց լիազորությունները վայր դնելու պատրաստակամության մասին՝ համոզմունք հայտնելով, որ կուսակցության նախագահի եւ կառավարության ղեկավարի գործառույթները պետք Է կենտրոնացված լինեն մեկ ձեռքում: Ավելի ուշ ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց Հեռնոտ Բլյումելը՝ Կուրցի զինակիցը: Խոստանում Է թափուր դառնալ նաեւ կրթության նախարարի պաշտոնը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ավստրիայի ֆինանսների նախարարությունը պետք Է գլխավորի Մագնուս Բրուները, ներքին գործերի նախարարությունը՝ Գերհարդ Քառները, կրթության նախարարությունը՝ Մարտին Պոլաշեկը: Նրանք բոլորը Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am