Եվրամիությունն ավելացրել Է պաշտպանության ծախսերը

15:48, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունները 2020 թվականին պաշտպանության ծախսերը 2019 թվականի համեմատությամբ ավելացրել են 5 տոկոսով, չնայած կորոնավիրուսի համավարակի տնտեսական  հետեւանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հաղորդել Է Եվրոպայի պաշտպանության գործակալությունը:

«Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի պաշտպանության գործակալությունը գրանցում Է պաշտպանական ծախսերի հինգտոկոսանոց աճ, չնայած կորոնավիրուսի համավարակի տնտեսական  հետեւանքներին»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ: Նրա տվյալներով՝ ԵՄ-ի երկրները 2020 թվականին պաշտպանության վրա ծախսել են ռեկորդային 198 միլիարդ եվրո:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ի պետությունների ծախսերը պաշտպանության բնագավառի համատեղ նախագծերի վրա, ընդհակառակը, նվազել են 13 տոկոսով եւ կազմել 4,1 միլիարդ եվրո: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հաղորդել Է, որ դաշինքի պետությունների միագումար ռազմական ծախսերը 2020 թվականին գնահատվել են 1092,5 միլիարդ դոլար (2020 թվականի հոկտեմբերի տվյալները), ինչը գրեթե 61 միլիարդ դոլարով ավելի Է, քան եղել Է 2019 թվականին (1031 միլիարդ դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am