Podcast-Sport. Մալխաս Ամոյանի ոսկե 2021 թվականը    

11:00, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մարզիկների համար անցնող տարին լի էր մարզական իրադարձություններով` այդ թվում նաև Օլիմպիական խաղերի տարում առաջին անգամ անցկացվեցին աշխարհի առաջնությունները:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանն է:

«Աշխարհի առաջնությունում ինձ հաջողվեց անել այն, ինչը չկարողացա անել Եվրոպայի առաջնությունում: Դրա համար շնորհակալ եմ մարզիչներին, ընկերներիս, բոլորին, ովքեր հավատացին ինձ»,- ասաց Ամոյանը:

Մալխաս Ամոյանը հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում: 2021 թվականի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:


© 2009 ARMENPRESS.am