Պարեկները Երևանի կենտրոնում տղամարդու դի են հայտնաբերել

14:29, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահացածի ինքնությունը բացահայտելու համար։

Ոստիկաններն ահազանգել են շտապօգնություն. ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան ժամը 10։53-ի սահմաններում,  դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պատրաստվում են նյութեր։ Հայտնի չէ տղամարդու ինքնությունը, այլ մանրամասներ ևս»,- նշեց Գաբրիելյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում  տարածվել էր, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր և ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

 


© 2009 ARMENPRESS.am