Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում

13:13, 6 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել Է 265 միլիոն 854 հազար 752: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 255 հազար 648 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 49 միլիոն 85 հազար 361 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 788 հազար 363-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 641 հազար 561-ի, իսկ  ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 473 հազար 537 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 143 հազար 91 հիվանդացած, նրանցից մահացել Է 615 հազար 636 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել Է 676,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2423, Հնդկաստանում՝ 338, Բրազիլիայում՝ 2867 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am