ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

12:35, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից դեկտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Տիգրան Դ.-ն, որը նոյեմբերի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ոստիկանությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am