Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները  

12:01, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ամեն օր Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ՌԴ խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, փամփուշտների և ականների որոնման ուղղությամբ:

Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական հանդակների եւ ընտանի կենդանիների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:


© 2009 ARMENPRESS.am