Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին

21:47, 5 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարզադատ Հարոյանը մասնակցեց «Կադիս»

-ի անհաջող խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Կադիս»-ը հյուրընկալվել էր «Էլչե»-ին և զիջեց 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին` արժանանալով նաև դեղին քարտի:

Այս տուրից հետո «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 18-րդն է:

 


© 2009 ARMENPRESS.am