Գեղարքունիքի մարզում  քվեարկությանը մասնակցել են ընտրողների 44,20 տոկոսը

21:44, 5 Դեկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությանը քվեարկության ավարտի ժամը 20-ի դրությամբ մասնակցել են 69  հազար 496  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 44,20 տոկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 20-ի  դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են 23  հազար 431 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 39,84  տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 19 հազար 423  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 46,05  տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝  12 հազար 570  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 40,70  տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝  13 հազար 667  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի  50,24  տոկոսը:

Ընտրությունների ընթացքում, նախնական տվյալներով,   խախտումների կամ այլ լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am