Հայաստանի ֆուտբոլի Մ18 տարեկանների ընտրանին ընկերական խաղում զիջել է Բելառուսին

20:54, 5 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի Մ18 տարեկանների ընտրանին հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել Բելառուս ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Բելառուսի Մ-18 հավաքականների միջևերկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին պարտվեց 1։2 հաշվով։

Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1. Գագիկ Համբարձումյան, 2. Անտոնի Թումանյան, 3. Արման Մարկոսյան, 4. Արմեն Սարգսյան, 5. Գուրգեն Քոսյան, 6. ԳաբրիելՊապյան, 7. Վրեժ Մկրտչյան, 8. Արթուր Ոսկրիչյան, 9. Ալեքսանդր Մկրտիչյան, 10. Արայիկ Էլոյան, 11. Կարեն Դավթյան (ա):


© 2009 ARMENPRESS.am