Կարլսենը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում

20:41, 5 Դեկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 8-րդպարտիան ավարտվեց Մագնուս Կարլսենի հաղթանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դուբայում ընթացող աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 8-րդպարտիայում Կարլսենը սպիտակ խաղաքարերով էր մրցում ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Պարտիայի 46-դր քայլին նորվեգացին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Կարլսենն ունի5, իսկ ռուս Յան Նեպոմնյաշչին` 3 միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո:


© 2009 ARMENPRESS.am