Աշոցքում թույլ ձյուն է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

10:36, 5 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոցքի տարածաշրջանում, դեկտեմբերի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 


© 2009 ARMENPRESS.am