Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում

15:39, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մեդվեդևի թեկնածությունը հաստատվել է դեկտեմբերի 4-ին կուսակցության համագումարի ժամանակ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել է Բորիս Գրիզլովը:


© 2009 ARMENPRESS.am