Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի կողմից «Ինտերպոլ»-ով որոնվող հինգ անձի

15:00, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ձերբակալվածները Թուրքիայի կողմից մեղադրվում են սեռական բռնության, ազատությունից անօրինական զրկելու, կողոպուտի և մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ:

Նախարարությունից տեղեկացրել են, որ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում մեղադրյալների արտահանձնման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am