Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք
14:24, 4 Դեկտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 861 հազար 883 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2014 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 801 հազար 864 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 40 մարդ, ընդհանուր՝ 12 հազար 298 մարդ:
© 2009 ARMENPRESS.am